Վակո Ղազաիշվիլիի դուբլը և Վրաստանի հավաքականի երրորդ հաղթանակը. ՈՒԷՖԱ ազգերի գավաթ (տեսանյութ, ֆոտոշարք)
Թբիլիսիի Բորիս Պաիճաձեի անվան մարզադաշտում տեղի է ունեցել ՈՒԷՖԱ ազգերի գավաթի խաղարկության հերթական հանդիպումը, որտեղ միմյանց հետ մրցել են Վրաստանի և Անդորայի ազգային հավաքականները:
Հանդիպումը սկսվել է Վրաստանի հավաքականի գրոհներով և այսպես տևել է մինչև խաղի ավարտը: Հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին բացել է Վակո Ղազաիշվիլին, երբ գնդակը ստացել է մրցակցի տուգանայինում և գեղեցիկ հարվածով այն ուղարկել է դարպասապահից աջ անկյունը:
Հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբում, գոլի մեծ շանս ուներ Ջաբա Կանկավան, սակայն նրա հարվածը գեղեցիկ ցատկով վերցրեց Անդորայի դարպասապահը:
Չնայած պարտվելուն, Անդորայի հավաքականը չի փոխել իր խաղաձևը և պաշտպանվել է ամբողջ թիմով:
84-րդ րոպեին Վակո ղազաիշվիլին խփել է երկրորդ գոլը, Նիկա Կվեկեսկիրիի խելամիտ փոխանցումից հետո:
Հանդիպման ավելացրած րոպեին, գոլի հեղինակ դարձավ նաև Ջաբա Կանկավան և գրանցեց վերջնական հաշիվը ՝ 3:0:
Այս հաղթանակից հետո Վրաստանի հավաքականը D1 խմբում հավաքել է առավելագույնս 9 միավոր և աղյուսակի միանձնյա առաջատարն է:
Զուգահեռաբար ընթացող հանդիպմանը Լատվիայի և Ղազախստանի միջև խաղը ավարտվել է 1:1 հաշվով, որը նշանակում է, որ խմբում առաջին տեղը զբաղեցնելու համար, Վրաստանի հավաքականը պետք է երեք հանդիպումներում հավաքի երեք միավոր:










