Վակեի թաղամասի Ուչանեիշվիլի փողոցի մի մասում սահմանափակվելու է երթևեկությունը
Վակեի թաղամասի Իրակլի Ուչանեիշվիլի փողոցում պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 28-ին ժամը 16:00-ից օգոստոսի 26-ը ժամը 00:00-ն, Իրակլի Ուչանեիշվիլի փողոցի մի մասում կսահմանափակվի երթեւեկությունը։ Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։
«Տրանսպորտը կկարողանա շարժվել Ուչանեիշվիլի II ելքով, Մալխազ Դոլիձեի փողոցով և Ծղնեթիի մայրուղով։
Սահմանափակման ժամանակահատվածում N450 միկրոավտոբուսը Ծղնեթիի խճուղուց Ջանսուղ Կորձաիա փողոցով կմիանա Ուչանեիշվիլի փողոց, այնուհետև գործող սխեմայով կշարունակի ճանապարհը»,- ասված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։