Վակեի թաղամասի Ջանսուղ Կորձաիայի փողոցում պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակառուցվածքների զարգացման քաղաքային ծառայությունը Վակեի թաղամասի Ջանսուղ Կորձաիայի փողոցում սկսում է անվտանգության նկատառումներով երկաթբետոնե հենապատի կառուցումը։
Ինչպես հայտարարել են մայրաքաղաքի քաղաքապետարանում, պլանային աշխատանքներով պայմանավորված, այս տարվա նոյեմբերի 19-ից հինգ ամսով կսահմանափակվի երթեւեկությունը։
«Շինարարության ընթացքում ամբողջությամբ սահմանափակվելու է ավտոերթևեկությունը Ջանսուղ Կորձաիայի փողոցի N10-ից մինչև N14 ճանապարհահատվածում։ Ուստի մեքենաները Ծղնեթիի մայրուղուց կարող են շարժվել Ջանսուղ Կորձաիայի N10, այնուհետև Մալխազ Դոլիձեի փողոցով, իսկ Ջանսուղ Կորձաիայի N14 հնարավոր կլինի երթևեկել Իրակլի Ուչանեիշվիլի փողոցով»,- ասվում է տեղեկատվության մեջ։