Վակեի այգում տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել Իաշվիլիի կլինիկայից
Վակեի այգում տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել Իաշվիլիի կլինիկայից

Վակեի այգում տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել Իաշվիլիի կլինիկայից: Այս տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել է Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեն։

Չխաիձեի խոսքով՝ երեխայի առողջական վիճակը բավարար է։

Բացի այդ, «Նյու Հոսպիտալսում» բուժվող ևս մեկ տուժած դեռահասի բժիշկները անջատել են շնչառության սարքից։ Ինչպես լրագրողներին հայտնել է «Նյու Հոսպիտալս» մանկական առողջության կենտրոնի ղեկավար Դավիթ Ցիբաձեն, երեխան արդեն կապի մեջ է մտել ծնողների հետ և կմնա ինտենսիվ հսկողության տակ։