Վակեի այգում տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել «Նյու Հոսփիթալ»-ից, այս տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են կլինիկայի մամուլի ծառայությունից։
Ինչպես այսօր հայտնել է «Նյու Հոսփիթալ» մանկական առողջության կենտրոնի ղեկավար Դավիթ Ցիբաձեն, 13-ամյա տղայի վիճակը բավարար է։
Բացի այդ, եւս մեկ վիրավոր դեռահաս երկու օր առաջ դուրս է գրվել Իաշվիլիի կլինիկայից։