Վակեի այգում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ շարունակվում են հարցաքննությունները
Վակեի այգում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ շարունակվում են հարցաքննությունները

Վակեի այգում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Վակե-Սաբուրթալոյի ոստիկանությունը շարունակում է հարցաքննությունները։

Այս պահին հարցաքննում են «Գրինսերվիս պլյուսի» տնօրեն Լաշա Փուրցխվանիձեին եւ Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության ծառայության ղեկավար Գիգա Գիգաշվիլիին: Նրանք հարցաքննվում են դեռևս երեկվանից։

Ինչպես երեկ լրագրողներին հայտնել է Գիգա Գիգաշվիլին, Վակեի այգում շատրվանի հանձնումը տեղի է ունեցել փորձաքննության հիման վրա։ Նրա խոսքով՝ շատրվանը մի քանի անգամ փորձարկվել է, եւ որեւէ թերություն չի հայտնաբերվել։ Փուրցխվանիձեն լրագրողներին կարճ մեկնաբանություն է արել՝ «Այո, ես պատասխանատու եմ»։

Բացի այդ, Վակե-Սաբուրթալոյի ոստիկանությունում հարցաքննության են եղել նաև «Գրինսերվիս» ընկերության ներկայացուցիչները, քանի որ Վակեի այգում վերականգնողական աշխատանքներն իրականացրել է «Գրինսերվիս»-ը։