Վակեի այգու ողբերգության գործով Թբիլիսիի քաղաքային դատարանում կհարցաքննվի ինժեներատեխնիկական փորձագետը
Թբիլիսիի քաղաքային դատարանում շարունակվում է Վակեի այգու ողբերգության գործով մեղադրող կողմի վկաների հարցաքննությունը։
Ինչպես հայտարարել է դատախազ Արչիլ Տղեշելաշվիլին մինչ դատավարության մեկնարկը, ինժեներա-տեխնիկական փորձագետն այսօր կհաստատի, որ նախագծում և դրանում կատարված փոփոխություններում անվտանգության նորմերը չեն պահպանվել։
«Այսօրվա դատական նիստում հարցաքննվելու է ինժեներատեխնիկական փորձագետ։ Նշված փորձագետն ուսումնասիրել է ինչպես հիմնական նախագիծը, այնպես էլ ներկայացված նախագծում կատարված փոփոխությունը։ Այս փորձաքննության եզրակացությունը հաստատեց, որ նախագծում և նախագծային փոփոխություններում անվտանգության չափանիշները չեն պահպանվել: Մասնավորապես, անջատման ռելեն հաշվի չի առնվել, ինչպես նաև ճիշտ չի նկարագրվել շարժիչների անջատման կարգը։
Վկան կխոսի փորձագիտական եզրակացության մասին, և կհաստատվի, որ այդ պահանջները խախտվել են»,- ասել է Տղեշելաշվիլին։
Ինչպես նշեց փաստաբանը մինչ դատավարության մեկնարկը, այսօր կներկայացվի նոր փորձագիտական եզրակացություն, որը հաստատում է, որ կատարված աշխատանքները եղել են նախագծին համապատասխան։