Վաղվանից Վրաստանում սպասվում է անձրև և ուժեղ քամի
Վաղվանից Վրաստանում սպասվում է անձրև և ուժեղ քամի

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում մայիսի 23-ից մայիսի 25-ի առաջին կեսը ժամանակ առ ժամանակ կլինի անձրև և ամպրոպ, տեղ-տեղ քամու ուժգնացում, քամին՝ արևմտյան։ Արևելյան Վրաստանում տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ սպասվող տեղումները կարող են առաջացնել գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացում, փոքր գետերում հեղեղումներ, լեռնային շրջաններում սողանքների պատճառ դառնալ։

Թողնել մեկնաբանություն