Վաղվանից պարտադիր է դառնում բժշկական դիմակներ կրելը փակ տարածքում,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի մամլո խոսնակ Իրակլի Չիքովանին:
Նրա խոսքով, այս պահանջի պատասխանատվությունը կրողը իրավաբանական անձինք են:
«Իրավաբանական անձանց պատասխանատվությունը սահմանվել է 15 հազար լարիով»,- հայտարարել է Չիքովանին:
Բացի այդ, Ապրիլի 17-ից, ժամը 12:00-ից, արտակարգ դրության ժամկետով, այսինքն՝ մինչև ապրիլի 21-ը ներառյալ, երկրում ամբողջովին արգելվում է ավտոմեքենաներով տեղաշարժը: Սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին և մատակարարող մեքենաներին: