Երկրում տիրող համաճարակային վիճակից ելնելով, առողջապահության ոլորտի մասնագետների հանձնարարականների հիման վրա, Թբիլիսիի մունիցիպալիտետի արվեստի դպրոցներում վաղվանից կդադարեցվի տեղում աշխատանքը:
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղակալ Անդրիա Բասիլաիայի հայտարարությամբ, նշված ժամանակաշրջանում արվեստի որոշ բնագավառներում ուսումնական գործընթացը կշարունակվի առցանց ռեժիմում:
Քաղաքապետարանի փոխանցմամբ, այն բնագավառներում, որտեղ հեռավար ուսուցումը խնդիր է ներկայացնում, ժամանակավորապես կդադարեցվի ուսումնական գործընթացը:
Նրանց տեղեկությամբ, շահագրգիռ անձինք ուսման ձևի մասին մանրամասն տեղեկության համար պետք է դիմեն արվեստի դպրոցների վարչարարությանը: Արվեստի դպրոցներում աշխատանքը կվերսկսվի այն ժամանակ, երբ համակարգող խորհուրդը և համաճարակաբանները տան համապատասխան հանձնարարական: