Վաղվանից սկսվում է միասնական ազգային քննությունների համար գրանցումը
Վաղվանից սկսվում է միասնական ազգային քննությունների համար, ուսանողների գրանտային մրցույթին և միասնական մագիստրոսային քննությունների համար գրանցումը,-այս մասին առաջին ալիքին հայտնել է քննությունների ազգային կենտրոնի տնօրեն, Սոփո Գորգոձեն:
Նրա խոսքերով գրանցումը սկսվելու է ժամը 10:00-ին և շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը: Դիմորդների գրանցումը այս տարի նույնպես տեղի է ունենալու մի քանի փուլով: Առաջին փուլում դիմորդներին հնարավորություն կտրվի մուտքագրել անձնական տվյալները, քննչական քաղաքի և հանձնվող առարկաների ընտրությունը: Ապրիլի 3-ից հետո դիմորդին այլևս հնարավորություն չի տրվի փոխել քաղաքը, սակայն մինչև մայիսի 7-ը կարող է ավելացնել քննությունը կամ փոխել առարկան: Ինչ վերաբերում է կրթական ծրագրերին, գրանցման դիմումի մեջ կրթական ծրագրերի մատնանշման և փոփոխման հնարավորություն կտրվի ապլիկացիաների արդյունքների հրապարակումից հաջորդ օրը ներառյալ: Ծրագրերի մասին հայտերի քանակի մասին լրատվության հետ ծանոթանալ դիմորդները կարող են հատուկ համակարգի միջոցով: Գրանցման մեկնարկից հետո գործի է դրվելու կայք էջ:
Գորգոձեն կոչ է անում ուսանողներին և դիմորդներին ուշադրություն դարձնել գրանցման ժամկետների և այլ համապատասխան լրատվության վրա, որը քննությունների ազգային կենտրոնի կայք էջում տեղադրվելու է վաղվանից:
Հեղինակ -
Edgar Barsegyan