Հունվարի 9-ին դադարեցվել է մեկօրյա ճանապարհորդական կտրոնների տրամադրումը։ Այս մասին Առաջին ալիքին հայտնել են Վրաստանի Բանկում։ Ճանապարհորդական քարտերի թողարկման կասեցման պատճառը եղել է քարտի տեքստի սխալը։ Հունվարի 10-ից կվերսկսվի քարտի ճիշտ տարբերակի թողարկումը։
«Ժամկետային ճամփորդական աբոնեմենտների արտադրությունն ու վաճառքն իրականացնում է Վրաստանի Բանկի դուստր ընկերությունը՝ «MS+»-ը։ Ցավոք սրտի, այս ընկերությունը թույլ է տվել մի փոքր անճշտություն: Քարտի տեքստում մեխանիկական սխալ կար: Այդ իսկ պատճառով այսօր՝ հունվարի 9-ին, մեկ օրով կասեցվել է աբոնեմենտների թողարկումը։ Քարտի ճիշտ տարբերակի թողարկումը կվերսկսվի վաղը՝ հունվարի 10-ին»,- պարզաբանել են «Վրաստանի Բանկ»-ում։
Բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են նաև, որ այն քաղաքացիները, ովքեր արդեն ձեռք են բերել ճամփորդական քարտ, վաղվանից կկարողանան ամբողջովին անվճար փոխել այն և կստանան աբոնեմենտի ճիշտ տարբերակը։
Վրաստանի Բանկը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառած անհանգստության համար։