Վաղվանից Ազգային բանկի նախագահի պարտականությունները կկատարի Արչիլ Մեստվիրիշվիլին
Այսօր Ազգային բանկի նախագահի պաշտոնում Կոբա Գվենետաձեի վերջին աշխատանքային օրն է։ Նրա յոթ տարի ժամկետը լրացել է, եւ վաղվանից Ազգային բանկի նախագահի պարտականությունները կստանձնի փոխնախագահ Արչիլ Մեստվիրիշվիլին։
«Այսօր Վրաստանի Ազգային բանկում իմ յոթամյա նախագահության վերջին օրն է։ Շնորհակալություն բոլորին, ում հետ աշխատել եմ այս դժվարին ժամանակահատվածում: Հատուկ շնորհակալություն Ազգային բանկի բարձր պրոֆեսիոնալներից կազմված թիմին՝ ակտիվ և արդյունավետ համագործակցության, աջակցության և կողքին լինելու համար, հաջողություն բոլորին»,- ասում է Գվենետաձեն։
Հիշեցնենք, որ Ազգային բանկի նախագահի պաշտոնում Կոբա Գվենետաձեի յոթ տարի ժամկետը լրացել է մարտի 2-ին։ Գործող օրենքի համաձայն՝ Ազգային բանկի խորհուրդը գործող անդամներից ընտրում է նախագահի թեկնածուին և ներկայացնում Վրաստանի նախագահի հաստատմանը։ Եթե խորհուրդը չի կարողացել համաձայնության գալ թեկնածուի հարցում կամ նախագահը չի հաստատել նրանց կողմից առաջադրված անձին, ապա Ազգային բանկի նախագահի պարտականությունները պետք է կատարի երեք փոխնախագահներից մեկը։