Վաղնանից սկսվում է մասնագիտական ուսումնարաններում ուսանել ցանկացողների գրանցումը
Վաղվանից սկսվում է մասնագիտական կրթություն ստանալու ցանկացողների գրանցումը: Գործընթացը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ:
Վրաստանի կրթության նախարարության տեղեկությամբ, բոլոր հետաքրքրված անձինք, որոնք ունեն բազային կրթությունը (9 դասարան) հաստատող փաստաթուղթ, ունեն հնարավորություն, օգտվել լիարժեք պետական ֆինանսավորումից և ուսումնասիրել ցանկալի մասնագիտություն զբոսաշրջության, շինարարության, գյուղատնտեսության, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ուղղություններով:
Բացի այդ, մասնագիտական կրթական հաստատությունները, գործընկեր գործատուների հետ միասին իրականացնում են կրթական ծրագրեր՝ աշխատանքի վրա հիմնված (դուալ) ուսուցման մոտեցմամբ:
Գրանցումը հնարավոր է անցնել անձը հաստատող վկայականով, Վրաստանի մասշտաբով գործող ռեսուրս-կենտրոններում և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում:
Ինչպես նաև, դիմորդները կարող են օգտագործել նաև էլեկտրոնային (առցանց) գրանցման ռեժիմը՝ www.vet.emis.ge կայքէջի օգնությամբ:
Գրանցումը հնարավոր է մեկ ուղղության տարբեր ծրագրերով: Մասնագիտական թեստավորման մասին տեղեկությունը և թեստերի նմուշները տեղադրված են Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կայքէջում (www.naec.ge):
Ինչպես նախորդ տարի, 2018 թվականի աշնանային ընդունելությանը ևս, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ Վրաստանի քաղաքացիները, որոնք լեզվի խոչընդոտի պատճառով չեն կարողանում ստանալ մասնագիտական կրթություն, հնարավորություն կունենան թեստավորումն անցնել ռուսերեն, հայերեն և ադրբեջաներենմ լեզուներով: Նրանց համար վրացերենը համապատասխան մակարդակով ուսանելու համար, մասնագիտական կրթական ծրագրերում ինտեգրված է վրացերենի մոդուլ:
Մասնագիտական ուսումնարաններում ուսումն սկսվելու է նոյեմբերի 26-ին: