Վաղը խորհրդարանը կսկսի նոր նախագահ ընտրելու ընթացակարգերը
Վաղը խորհրդարանը կսկսի նոր նախագահ ընտրելու ընթացակարգերը

Խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին ասում է, որ վաղը խորհրդարանը կքննարկի Վրաստանի խորհրդարանի նախագահի ընտրության հարցը:

Ինչպես Վոկլսկին ասաց բյուրոյի նիստին, նախ կլինի բանավեճ, այնուհետև կշարունակվի նոր նախագահի ընտրության կարգը:

«Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հրաժարական էր տվել: Ըստ այդմ, օրակարգում նոր հարց է հանդիսանում Վրաստանի խորհրդարանի նախագահի ընտրությունը: Ինչպես գիտեք, դա արվում է առաջին ընթերցման ռեժիմում: Այս հարցերը մենք կքննարկենք վաղը՝ դիմումի տեսքով հրաժարականի մասին ծանուցագիրը ստանալուց հետո: Այնուհետև տեղի կունենա քաղաքական բանավեճ, և կշարունակվի նոր նախագահի ընտրության կարգը:

Ինչ վերաբերում է կազմակերպչական հարցերին, ապա սա Կախաբեր Կուճավայի առաջադրումն է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում: Մենք դա արդեն մտցրել ենք օրակարգ», – ասաց Գիա Վոլսկին:

Արչիլ Թալակվաձեն ապրիլի 24-ին հայտարարել էր խորհրդարանի նախագահի պաշտոնից հեռանալու մասին: