Վաղը, Վրաստանի Գոդերձի հանգստավայրում պաշտոնապես բացվելու է ամռան սեզոնը
Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերության տեղեկությամբ, Գոդերձիի հանգստավայրում օգոստոսի մեկին պաշտոնապես բացվելու է ամռան սեզոնը:
Ամռան սեզոնի ընթացքում հանգստավայրում ճոպանուղին կաշխատի ամենօրյա ռեժիմով, 11:00-ից մինչև 16:00-ն:
Հանգստավայրից հնարավոր է անցնել տարբեր հետիոտնային երթուղիներ, այդ թվում Խիխիանիի բերդ, Կանաչ լիճ, Քարացած անտառ և Բեշում:
Հանգստավայրում այս պահի դրությամբ գործում է բնակելի հյուրանոցի տիպի յոթ քոթեջ, մեկ հյուրանոց և վարչական շենք: Գոդերձի դահուկային հանգստավայրը բացվել է 2015 թվականի դեկտեմբերի 5-ին: