Վաղը Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Վաղը Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Վաղը՝ հուլիսի 16-ին, Թբիլիսիում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Այս մասին սոցցանցի ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Ունանյանը։

Հանդիպման մասին այլ պաշտոնական տեղեկություն չկա։