Վաղը կամ մյուս օրը Արչիլ Տատունաշվիլու դին կփոխանցեն ընտանիքին. Վրաստանի պատրիարքարան
Վրաստանի պատրիարքարանը Արչիլ Տատունաշվիլու դիակի փոխանցման հարցով տարածել է Ռուսաստանի պատրիարքի պատասխանը:
«Սույն թվականի մարտի 5-ին, երեկոյան, ստացել ենք Մոսկվայի և Համայն Ռուսաստանի պատրիարքի պատասխանը՝ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի նամակին, որն ուղարկվել է Արչիլ Տատունաշվիլու մասին»,- հայտարարում են Վրաստանի պատրիարքարանում:
Ռուսաստանի պատրիարքի ուղարկած նամակում նշվում է, որ դե ֆակտո Ցխինվալիի իշխանությունը խոստացել է, երբ կստանան հետաքննության շրջանակներում անցկացված քրեական փորձաքննության տվյալները, Արչիլ Տատունաշվիլու դիակը, Կամիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, առավելագույնս սեղմ ժամկետներում կտեղափոխեն վրացական կողմից վերահսկվող տարածք:
Դրա հետ մեկտեղ, Վրաստանի պատրիարքարանում հայտարարում են, որ հավանաբար վաղը կամ մյուս օրը Արչիլ Տատունաշվիլու դին կփոխանցեն ընտանիքին: