Վաղը, Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչը այցելելու է Վրաստան
Մայիսի 19-21-ին գործնական այցով Վրաստան է այցելելու Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ, տնօրեն Կրիստին Լագարդը:
Վրաստանի վարչապետի մամլո ծառայության տեղեկությամբ, մայիսի 20-ին ԱՄՀ-ի տնօրենը հանդիպելու է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին: Հանդիպման ավարտին կառավարության վարչությունում կանցկացվի Մամուկա Բախտաձեի և Կրիստին Լագարդի համատեղ մամլո ասուլիսը:
Այցի շրջանակներում ԱՄՀ-ի կառավարիչը հանդիպելու է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն և Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեին: