Վաղը, առավոտյան ժամը 6-ից մինչև 12:00-ն փակվելու է Ռիկոթի թունելը
Վաղը, առավոտյան ժամը 6-ից մինչև 12:00-ն փակվելու է Ռիկոթի թունելը

Միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե (Ռուսաստանի դաշնության սահման) ավտոմոբիլային ճանապարհի 143-րդ կիլոմետրի վրա գտնվող Ռիկոթի թունելում, վաղը իրականացվելու են վերանորոգիչ աշխատանքներ: Այս մասին ասված է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության մեջ:

Ըստ նրանց, աշխատանքների պատճառով, վաղը, հունիսի 16-ին, մի քանի ժամով թունելում արգելվելու է բոլոր տեսակի երթևեկությունը: Սահմանափակումները կգործեն ժամը 06:00-ից մինչև 12:00-ն:

«Նշված ժամանակահատվածում երթևեկության հոսքը կիրականացվի ներքինպետական ​​նշանակության Ռիկոթի թունելի շրջանցող ճանապարհով: Այս ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո»,- ասված է ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության մեջ: