Վրաց հոգևորականները մասնակցեցին Վաշինգթոնում անցկացված կոնֆերանսին
Վրաց հոգևորականները մասնակցեցին Վաշինգթոնում անցկացված կոնֆերանսին

Վրաց հոգևորականները նոյեմբերի 28-ին մասնակցել են Վաշինգթոնում անցկացվող միջազգային կոնֆերանսին:

Կոնֆերանսի գլխավոր թեմաներն էին՝ կրոնի դերը ժողովրդավարությունում և հակաարևմտյան քարոզչությունը: Կոնֆերանսին մասնակցում էին կրոնական առաջնորդներ և ակադեմիական օղակների ներկայացուցիչներ: Միջոցառումը բացել է NED-ի (Ժողովրդավարության ազգային հիմնադրամ) նախագահ Կառլ Գերշմանը:

Այցի շրջանակներում, հոգևոր անձինք մասնակցել են նաև քաղաքացիական սեկտորի, ակադեմիական օղակների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներին:

Պատվիրակությունը կազմված էր Վրաստանի Ուղղափառ եկեղեցու, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի, Մահմեդական համայնքի և Անդրկովկասի լատինական օրենքի Կաթողիկե Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից:

CDD նախագիծը իրականացվում է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության ֆինանսական աջակցությամբ: