Կողմերի կողմից ներքին գործընթացների ավարտից հետո, պաշտոնապես գործարկվել է Վրաստան-Եվրամիության ասոցացման նորացված օրակարգը՝ 2017-2020թթ. համար,- այս մասին հայտարարում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում:
«Նոր օրակարգը առավել փառասիրական է և Վրաստանին հնարավորություն է տալիս, որպեսզի մինչև 2020 թվականը առավելագույնս մոտենա Եվրամիության չափանիշներին և նորմերին»,- հայտարարում են ԱԳ նախարարությունում:
Արտաքին գերատեսչության տեղեկությամբ, ասոցացման օրակարգը Վրաստան-Եվրամիության ասոցացման պայմանագրի հիմնական կատարող գործիքն է և ներառում է Վրաստանի և Եվրամիության միջևբ պայյմանավորված կոնկրետ առաջնահերթություններ, ասոցացման պայմանագրով հաշվի առնված համագործակցություն բոլոր ոլորտներում:
«Առաջնահերթությունների իրագործման ժամանակ Եվրամիությունը պատրաստ է լուրջ ֆինանսական և տեխնիկական օգնություն ցուցաբերել Վրաստանին: Այդ նպատակով, Եվրամիությունը մշակել է նոր բազմամյա շրջանակ (2017-2020) – Single Support Framework, որը նկատի ունի ասոցացման օրակարգի իրագործման աջակցությունձ:
Ասոցացման օրակարգում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կոնֆլիկտի խաղաղ լուծմանը, որը Ռուսաստանի օկուպացման քաղաքականության ֆոնին Վրաստան-Եվրամիության համագործակցության անփոփոխ առաջնահերթությունն է»,- նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության կողմից տարածած տեղեկությունում: