Վրաստանում նվազել է դոլարիզացիան. Արժութային հիմնադրամ
Վրաստանում նվազել է դոլարիզացիան. Արժութային հիմնադրամ

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարում է Վրաստանում դոլարիզացիայի նվազման մասին:

Կազմակերպության կողմից հրապարակված վիճակագրությամբ, դեպոզիտների դոլարիզացիայի ցուցանիշը 2017 թվականին կազմում է 64.8%, իսկ հաջորդ տարի պետք է կազմի 64.1%:

 

Սա 4 տոկոսով պակաս է կանխատեսումներից, որը հիմնադրամը ունենար «Ընդլայնված ֆինանսավորման մեխանիզմ» ծրագրի մեկնարկի ժամանակ:

Ինչ վերաբերում է վարկերի դոլարիզացիային, 2017 թվականի ցուցանիշը կազմում է 54,7 տոկոս, իսկ 2018 թվականին պետք է դառնա 54,1 տոկոս:

 

Դոլարիզացիայի նվազեցման մասին են խոսում նաև Վրաստանի ազգային բանկում: