Օդերևութաբանները օդի ջերմաստիճանի ավելացում են կանխատեսում դեկտեմբերի 9-ից: Ինչպես Առաջին ալիքին բնապահպանության ազգային գործակալության օդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Սվետլանա Նիորաձեն հայտնել է, որ Արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կլինի 13-15 աստիճան, իսկ Արևելյան Վրաստանում – 4-9 աստիճան:
«Այս գիշեր Վրաստանում մինչև ուշ գիշեր կլինեն տեղումներ և դրանից հետո ինչպես Արևմտյան, այնպես էլ Արևելյան Վրաստանում տեղումների ինտենսիվությունը կնվազի: Վաղը, կեսօրին Արևմտյան Վրաստանում հիմնականում կլինի առանց տեղումների եղանակ, Արևելյան Վրաստանում որոշ տեղերում կպահպանվեն տեղումները:
Օդի ջերմաստիճանը արդեն վաղվանից կավելանա և Արևմտյան Վրաստանում կլինի 13-15 աստիճան, իսկ Արևելյան Վրաստանում՝ 4-9 աստիճան: