Վրաստանում իրականացվում են բարեփոխումներ, որոնք կարևոր են լայնամասշտաբ նախագծերի իրականացման համար. Սագանելիձե
Վրաստանում իրականացվում են բարեփոխումներ, որոնք կարևոր են լայնամասշտաբ նախագծերի իրականացման համար. Սագանելիձե

Բոլորը միաձայն ընդգծում են, որ Վրաստանը ներդրումների առումով լավագույն երկիր է, և որ Վրաստանում իրականացվում են բարեփոխումներ, որոնք կարևոր են լայնամասշտաբ նախագծերի իրականացման համար-, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է գործընկերային հիմնադրամի ղեկավար Դավիթ Սագանելիձեն:

«Այն, որ Վրաստան են այցելել նման բարձրաստիճան պատվիրակություններ մատնանշում է, որ Վրաստանը կատարել է իր հիմնական պլանը և դա 21-րդ դարի նախագծին մասնակցությունն է: Այս պահին բարձր է մրցակցությունը երկրների միջև, և բոլորը փորձում են մասնակցել Անակլիայի նավահանգստի նախագծի իրականացմանը: Վրաստանում իրականացվում են բարեփոխումներ, որոնք կարևոր են լայնամասշտաբ նախագծերի իրականացման համար, և մենք բոլորս հպարտանում ենք դրանով»,- ասել է Սագանելիձեն:

Նրա խոսքերով գործընկերային հիմնադրամը այս գործընթացում ունենալու է բեկումնային դեր: