Վրաստանի միջազգային օդանավակայաններում ուղևորահոսքն ավելացել է 44%-ով
Ընթացիկ տարվա հունիս-նոյեմբերի ամիսներին, Վրաստանի օդանավակայանների կանոնավոր և չարտերային չվերթներով տեղափոխվել է 3 816 538 ուղևոր, որը 44,48 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ցուցանիշից:
Քաղաքացիական ավիացիայի գործակալության տեղեկությամբ, Թբիլիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 2 943 417 ուղևորի, որը 40,89 տոկոսով ավել է, քան նախորդ տարվա 11 ամսվա տվյալներով տեղափոխված ուղևորների քանակը:
Նախորդ տարվա նույն ցուցանիշի հետ համեմատ, ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին Բաթումիի միջազգային օդանավակայանում ուղևորահոսքը ավելացել է 59,11 տոկոսով և կազմել 484 527 ուղևոր:
11 ամսում 55,8 տոկոսով – 136 108 ուղևորի է սպասարկել Քութաիսիի միջազգային օդանավակայանը: