Վլադիմիր Պուտինը Թուրքիայում կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանին
Վլադիմիր Պուտինը Թուրքիայում կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանին

Դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով Թուրքիա կմեկնի, որտեղ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի մի շարք միջազգային խնդիրներ, որոնց թվում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և սիրիական ճգնաժամի կարգավորումը:

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Էրդողանի հետ բանակցությունների շրջանակներում պլանավորվում է քննարկել նաև երկկողմանի համագործակցությանն առնչվող ակտուալ հարցեր, որոնց թվում` էներգետիկայի ոլորտում խոշոր համատեղ նախագծերի իրագործումը: