Վենետիկի նավահանգիստը ակտիվ համագործակցելու է «Մետաքսե ճանապարհ» նախաձեռնության հետ
Վենետիկի նավահանգիստը համագործակցելու է «Մեկ ճանապարհ – մեր հարթակ» նախաձեռնության հետ,- այս մասին Վենետիկի նավահանգստի նախագահ՝ Պինո Մուսոլինոն հայտարարել է Թբիլիսիի «Մետաքսե ճանապարհ» վեհաժողովի ժամանակ:
Այդ առիթով Մուսոլինոն ծրագրում հանդիպել ինչպես Վրաստանի իշխանությունների, այնպես էլ մասնավոր սեկտորի ներկայացուցիչների հետ:
«Վենետիկը Մետաքսե ճանապարհի արևմտյան տարածաշրջանի նշանակության կետն է: Մենք ենք եղել այդ ճանապարհի հիմնական նավահանգիստը և ցանկանում ենք ակտիվ համագործակցել այս 21-րդ դարի խոշոր նախաձեռնության հետ»,- ասել է Վենետիկի նավահանգստի նախագահը:
Նրա խոսքերով, վեհաժողովի շրջանակներում հանդիպելու է Փոթիի և Բաթումիի նավահանգիստների ղեկավարների հետ:
Պինո Մուսոլինոն խոսել է նաև «Մետաքսե ճանապարհ» նախաձեռնությունում Վրաստանի դերի և հնարավորությունների մասին:
«Վրաստանն ունի շատ շահավետ դիրք, նա գտնվում է աշխարհակրթությունների կենտրոնում: Սև ծովի միջոցով կարող է կարճ ժամկետում դուրս գալ միջերկրական ծով, իսկ մենք կարող ենք մեր նավահանգստի միջոցով կապ հաստատել հյուսիսային Եվրոպայի հետ: Հենց այդ պատճառով գտնում ենք, որ Վրաստանը այս գործողության մեջ կարող է ունենալ հիմնական դերը»,- ասել է Պինո Մուսոլինոն:
Հեղինակ -
Edgar Barsegyan