Վարորդական վկայականները փոխելու առիթով, արտակարգ ռեժիմով է աշխատելու ծառայության գործակալությունը
Ներքին գործերի նախարարի որոշմամբ, ծառայության գործակալությունը մինչև դեկտեմբերի վերջ անցնում է աշխատանքի հատուկ ռեժիմի,- այս մասին տեղեկություն է տարածել ՆԳՆ-ը:
Գերատեսչության մեկնաբանմամբ, նշված որոշումը պայմանավորված է ծառայության գործակալության կենտրոնների հետ վարորդական իրավունքի վկայականը փոխելու ցանկացողների քանակով:
«Դեկտեմբերի 9-ից ծառայության գործակալության Ռուսթավիի և Թբիլիսիի մասնաճյուղերը աշխատելու են ամեն օր՝ 09:30-ից մինչև 22:00-ն, իսկ դեկտեմբերի 11-ից շրջանների մասնաճյուղերը անցնում են արտակարգ ռեժիմի և քաղաքացիներին ծառայելու են շաբաթ՝ 09:30-ից մինչև 22:00-ն, իսկ կիրակի՝ 10:00-ից մինչև 18:00-ն»,- նշված է ՆԳՆ-ի հայտարարությունում:
2018 թվականի հունվարի 1-ից իրավական ուժը կորցնում են 2006 թվականի մինչև ապրիլի մեկը Վրաստանում տրված վարորդական վկայականները: