Քաղաքացիներին կոչ ենք անում երթևեկել ձմեռային անվադողերով. Ավտոճանապարհային դեպարտամենտ
Քաղաքացիներին կոչ ենք անում երթևեկել ձմեռային անվադողերով. Ավտոճանապարհային դեպարտամենտ

Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով, Վրաստանի մասշտաբով, ավտոճանապարհին սահմանված են տարբեր տիպի սահմանափակումներ,- այս մասին տեղեկություն է արել ավտոճանապարհային դեպարտամենտը:

Գերատեսչության տեղեկությամբ, ինտենսիվ ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձեի (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապահրի 138կմ-158կմ (Չումալեթի-Խունևի) հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտորանսպորտի երթևեկությունը ազատ է: Ճանապարհի մնացած հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը ազատ է:

Մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության Ախալիխե-Նինիծոմինդա (Հայաստանի Հանրապետության սահման) ավտոճանապարհի 90կմ-112կմ (Նինոծմինդա-Հայաստանի սահման) հատվածում և միջազգային նշանակության Ախալքալաքի-Կարծախ  (Թուրքիայի Հանրապետության սահման) ավտոճանապարհի կմ1-կմ36 հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտորանսպորտի երթևեկությունը ազատ է: Ճանապարհի մնացած հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը ազատ է:

Ստեղծված իրավիճակից ելնելով, ավտոճանապարհային դեպարտամենտը քաղաքացիներին կոչ է անում, երթևեկել ձմեռային ժամանակաշրջանի համար նախատեսված անվադողերով և ենթարկվել ճանապարհներին սահմանված ռեժիմներին: