Վրացական բասկետբոլում ծանր իրավիճակ է. Զազա Փաչուլիա
Վրացական բասկետբոլում ծանր իրավիճակ է. Զազա Փաչուլիա

Լոս Անջելեսում Առաջին ալիքի թղթակիցը Զազա Փաչուլիայի հետ անցկացրել է բացառիկ հարցազրույց: Վրաստանի հավաքականի նախկին կապիտանը հարցազրույցում այլ թեմաների հետ միասին խոսում է նաև վրացական բասկետբոլում առկա խնդիրների մասին.

«Անչափ կարևոր է, թե ով կլինի Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ հետագա 4 տարով: 4 տարին քիչ ժամանակ չէ և անչափ կարևոր է, թե ուր կտանի այս ամենը, քանի որ կրիտիկական իրավիճակում է վրացական բասկետբոլը:

Անձամբ ես Վրաստանում ունեմ իմ ակադեմիան և այս փորձից ելնելով կասեմ, որ շատ ծանր իրավիճակ է վրացական բասկետբոլում, ուստի շատ մեծ գործ կա անելու և անհրաժեշտ է ճիշտ մենեջեր, ով ունի ճիշտ տեսլականներ, որը էներգիայով լեցուն է, կիրթ և ով ունի կոնկրետ ծրագրեր»,- նշել է Փաչուլիան:

 

Թողնել մեկնաբանություն