Վանո Գոլոշվիլիին հուղարկավորելու են այսօր Մուխադգվերդիի եղբայրական գերեզմանոցում

10:17, 26.11.2017

Գաբրիել Սալոսի փողոցում հատուկ գործողության ժամանակ զոհված հատուկ նշանակության ջոկատի անդամին հուղարկավորելու են այսօր, Մուխադգվերդիի եղբայրական գերեզմանոցում զինվորական պատվով:

Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի է ունենալու Քաշուեթիի տաճարում: Վանո Գոլոշվիլիին տաճարին դուրս կբերեն ժամը 14:00-ին:

Հիշեցնենք, հատուկ գործողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ի գիշերը:

Հատուկ գործողության ժամանակ զոհվել է պետանվտանգության ծառայության հատուկ նշանակության ջոկատայինը, և վիրավորվել է չորս մարդ:

Հատուկ գործողության արդյունքում մի հանցագործ ձերբակալվել է, երեքը լիկվիդացվել:

Նշենք, որ հատուկ գործողության ընթացքում խաղաղ բնակիչներ չեն տուժել:

 

Նմանատիպ