«USAID»-ի քաղաքացիական հասարակության ներգրավման ծրագրի ղեկավարը հարցաքննվում է Թբիլիսիի քաղաքային դատարանում
USAID քաղաքացիական հասարակության ներգրավման ծրագրի մենեջեր Անա Ծուրծումիա-Զուրաբաշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանում գլխավոր դատավորի մասնակցությամբ հարցաքննվում է բռնի իշխանափոխության հոդվածով հետաքննության շրջանակներում:
Ինչպես նշել է Անա Ծուրծումիա-Զուրաբաշվիլին, թրեյնինգը չորս անգամ անցկացրել են «Կանվասի» սերբ մարզիչները, և նա մասնակցել է բոլոր չորս անգամները։
Նրա խոսքով, դասընթացի թեման քաղաքացիական հասարակության ակտիվությունն էր և մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներին։ Ըստ նրա՝ դասընթացի ընթացքում բռնության կոչեր չեն եղել, հակառակը՝ ուսուցումը եղել է ոչ բռնի մեթոդներով բողոքի մասին։
Ինչ վերաբերում է Անվտանգության ծառայության տարածած գաղտնի ձայնագրություններին, ապա Անա Ծուրծումիա-Զուրաբաշվիլին նշել է, որ այդ մասին ոչինչ չգիտի և ոչինչ ասել չի կարող։
Հոկտեմբերի 2-ին Պետական անվտանգության ծառայությունում կայացած ճեպազրույցում հայտարարվեց, որ «Կանվասի» կազմակերպության անդամները հյուրանոցում հանդիպել են հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական ակտիվիստների հետ, վերապատրաստվել է մեծ խումբ, որը պետք է վճռորոշ դեր ունենա իշխանությունը տապալելու գործընթացում։ «USAID»-ի ֆինանսավորմամբ սեպտեմբերի 26-29-ը տեղի ունեցած համաժողովը կազմակերպել են «Կանվաս-Ջորջիան» և Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտը։