USADA-ի նախագահն ասել է, որ «Բարեկամության խաղերի» մասնակիցներին թույլ չեն տա մասնակցել Օլիմպիական խաղերին #1TVSPORT

15:36, 29.09.2024

Այն մարզիկները, ովքեր կմասնակցեն Ռուսաստանի կազմակերպած «Բարեկամության խաղերին», չեն կարողանա մասնակցել Օլիմպիադային։

Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների հակադոպինգային գործակալության (USADA) նախագահ Թրևիս Թայգերտը NBC-ին տված հարցազրույցում։

«Եթե ինչ-որ մեկը պատրաստվում է մասնակցել խաղերի, որտեղ չկա դոպինգ հսկողություն, և որը չի թույլատրվում մեր երկրի և մարզական ֆեդերացիաների կողմից, ապա այս դեպքում նման մարզիկները չեն կարողանա մասնակցել Օլիմպիական խաղերին», – ասաց Թայգերտը:

Բարեկամության խաղերը նախատեսվում էր անցկացնել Մոսկվայում և Եկատերինբուրգում 2024 թվականի սեպտեմբերին, սակայն դրանք հետաձգվեցին 2025 թվականին։

Նմանատիպ