«Եվրատեսիլ 2024-ի կարգախոսն է United By Music «Միավորված երաժշտությամբ»:
Նշված կարգախոսը եղել է նաև Եվրատեսիլ 2023-ի կարգախոսը, որը հետագայում կդառնա Եվրատեսիլ ապրանքանիշ- ռազմավարության մաս։
Երգի 68-րդ մրցույթը կանցկացվի Շվեդիայի Մալմյո քաղաքում, որը երրորդ անգամ է ընդունում Եվրատեսիլը։
«Եվրատեսիլ 2023»-ը հյուրընկալելու իրավունք ստացավ Շվեդիան՝ ի դեմս երգչուհի Լորենի՝ Tatto երգով։ Սրանով Շվեդիան դարձավ Եվրատեսիլի հաղթանակների քանակով ռեկորդակիր։
Մալմյոն վերջին անգամ Եվրատեսիլն ընդունել է 2013 թվականին, իսկ առաջին անգամ՝ 1992 թվականին։
«Եվրատեսիլ 2024»-ը «Մալմո Արենայում» կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին և, վերջին տվյալներով, կմասնակցի 35 երկիր։ Այս տարի մրցույթ է վերադառնում Լյուքսեմբուրգը, որը վերջին անգամ Եվրատեսիլին մասնակցել է 1993 թվականին։