«UNICEF». Վրաստանի կառավարության հակաճգնաժամային դրամական օժանդակությունը նպաստում է աղքատության հաղթահարմանը
«UNICEF». Վրաստանի կառավարության հակաճգնաժամային դրամական օժանդակությունը նպաստում է աղքատության հաղթահարմանը

Վրաստանի կառավարության դրամական օգնությունն զգալիորեն նպաստում է աղքատության հաղթահարմանը,- այս մասին ասվում է ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամի (UNICEF) հետազոտության մեջ՝ Վրաստանում աղքատության վրա կորոնավիրուսի համավարակի ազդեցության մասին, որի արդյունքների շնորհանդեսն այսօր անցկացրել են Վրաստանի կառավարության և «UNICEF»-ի ներկայացուցիչները, համատեղ:

Հետազոտության արդյունքների համաձայն, սպասվում է, որ համավարակի հետևանքով տնային տնտեսությունների ամենամսյա եկամուտի տարբեր ձևով նվազումը կհանգեցնի աղքատության մակարդակի ավելացման, սակայն դրամական օգնության արդյունքում հնարավոր է դառնում, ինչպես դանդաղեցնել աղքատության ցուցանիշի աճի արագությունը, այնպես էլ՝ նվազեցնել աղքատության ցուցանիշի տարրական մակարդակը:

«Անչափ կարևոր է այս բարդ ժամանակաշրջանում երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցել սոցիալական պաշտպանության միջոցառումներով»,- հայտարարել է Վրաստանում ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամի ներկայացուցիչ Ղասան Խալիլը: