«UNICEF»-ը կարևորագույն ձեռքբերում է համարում Վրաստանում երեխաների իրավունքների օրենսգրքի ընդունումը
«UNICEF»-ը կարևորագույն ձեռքբերում է համարում Վրաստանում երեխաների իրավունքների օրենսգրքի ընդունումը

ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամը կարևորագույն ձեռքբերում է համարում Վրաստանի խորհրդարանի կողմից երեխաների իրավունքների օրենսգրքի ընդունումը և հայտարարում, որ նշված օրենսգիրքը Վրաստանում բնակվող երեխաների կյանքի վրա կունենա երկարաժամկետ արդյունք:

«Երեխաների իրավունքների օրենսգիրքը նպաստում է այնպիսի պետական համակարգի ստեղծմանը, որն ապահովում է յուրաքանչյուր երեխայի բարօրությունը և պաշտպանությունը: Օրենսգիրքը «անձրևանոց» փաստաթուղթ է, հատուկ օրենք, որը միավորում է բոլոր գլխավոր սկզբունքները, որը որոշիչ է երեխայի բարօրության համար: Օրենսգիրքը սահմանում է բոլոր պետական գործակալությունների, տեղի կառավարությունների, այլ վարչական մարմինների, դատարանների, հանրային և մասնավոր կազմակերպություննների և անձանզ գործունեությունը, երբ նրանք որոշում են կայացնում երեխայի հետ կապված: Գոյություն ունեցող բոլոր օրենքները և կանոնակարգերը պետք է համապատասխանության մեջ լինեն այս փաստաթղթի հետ, պետք է ստեղծվեն և կատարելագործվեն դրա իրականացման համար անհրաժեշտ մեխանիզմները»,- ասվում է հայտարարություն:

Երեխայի իրավունքների օրենսգիրքը խորհրդարանը հաստատել է այսօր, երրորդ ընթերցմամբ, 85 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: