Տվերի մարզում ավիավթարի հետեւանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր տասը ուղեւորները, ուղեւորների թվում է եղել նաեւ Եվգենի Պրիգոժինը
Տվերի մարզում ավիավթարի հետեւանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր տասը ուղեւորները, ուղեւորների թվում է եղել նաեւ Եվգենի Պրիգոժինը

Տվերի մարզում մասնավոր ինքնաթիռ է կործանվել։ Ռուսական լրատվամիջոցը «Ռոսավիացիայի» հիման վրա գրում է, որ ուղեւորների թվում է եղել «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը։

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ ինքնաթիռում տասը մարդ է եղել, բոլորը մահացել են։

Բացի այդ, համաշխարհային լրատվամիջոցները նույնպես տեղեկատվություն են տարածում։ Մասնավորապես, «BBC»-ն գրում է, որ Պրիգոժինը մահացել է նշված ինքնաթիռի վթարի հետեւանքով։

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հետաքննություն է սկսել «Embraer» ինքնաթիռի կործանման փաստով։