Թվալճրելիձե փողոցում քաղաքացիների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև տեղի ունեցած բախման արդյունքում չորս մարդ է ձերբակալվել
Թվալչրելիձե փողոց 1 հասցեում քիչ առաջ Ազգային հարկադիր կատարման բյուրոն սկսեց բնակիչների վտարման գործընթացը, ինչը մի քանի անգամ բերեց բանավոր վիճաբանությունների և ֆիզիկական բախումների բնակիչների ու իրավապահների միջև։
Քաղաքացիները պահանջում էին վերադառնալ իրենց բնակարաններ, սակայն դա նրանց թույլ չտրվեց։
Բախումների արդյունքում իրավապահները ձերբակալել են չորս քաղաքացու։ Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ չորս անձ ձերբակալվել է Վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ հոդվածով, որը վերաբերում է ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելուն։
Ավելի վաղ Ազգային հարկադիր կատարման բյուրոն տարածել էր հայտարարություն Թվալչրելիձե փողոց 1 հասցեում ընթացող կատարման գործընթացի վերաբերյալ։ Ինչպես նշված էր հաղորդագրությունում, շինությունները լիովին ամորտիզացված են և վտանգ են ներկայացնում այնտեղ բնակվող անձանց առողջության և կյանքի համար։ Բյուրոյի տվյալներով՝ դա հաստատված է Սամխարաուլուի փորձագիտական եզրակացությամբ, որտեղ հստակ նշված է, որ շենքերի կրող պատերը վնասված են և առկա է դրանց ցանկացած պահի փլուզման վտանգ։
Միաժամանակ, կատարման բյուրոն կոչ է անում «ապօրինաբար բնակվող անձանց՝ կատարել դատարանի որոշումը կամավոր կերպով և ընդունել առաջարկները, հակառակ դեպքում բյուրոն պարտավոր է իրականացնել այդ որոշումը»։