«TV Pirveli»-ի փոխանցմամբ՝ Բաթումում հարձակման է ենթարկվել նրանց նկարահանող խումբը
«TV Pirveli»-ի փոխանցմամբ՝ Բաթումում հարձակման է ենթարկվել նրանց նկարահանող խումբը։ Ինչպես հաղորդում է հեռուստատեսությունը, նրանց օպերատորին ծեծի են ենթարկել։ Ըստ նրանց՝ դեպքը տեղի է ունեցել «Մայիսի 26»-ի այգու շրջակայքում։
Հեռուստաընկերությունը պնդում է, որ օպերատորը ուղիղ եթերում միացնում էր իրավապաշտպանին, ինչի ժամանակ նրա վրա հարձակվել են։
Տեղում մոբիլիզացվել են իրավապահները։