«TV Pirveli»-ի օպերատորի նկատմամբ բռնության և լրագրողական գործունեության համար հետապնդելու մեջ մեղադրվող անձին և քաղաքացու վրա հարձակման մեջ մեղադրվող անձին խափանման միջոց է սահմանվել կալանքը
Հուլիսի 5-ին, «Tbilisi Pride»-ի դեմ ցույցի ժամանակ, «TV Pirveli»-ի օպերատորի նկատմամբ բռնության և լրագրողական գործունեության համար հետապնդելու մեջ մեղադրվող անձին և քաղաքացու վրա հարձակման մեջ մեղադրվող անձին խափանման միջոց է սահմանվել կալանքը:
Երկու ամբաստանյալների դեմ կայացված որոշման մեջ դատավորը լիովին կիսել է դատախազի միջնորդությունը:
Պաշտպանական կողմը միջնորդել է գրավ կիրառել և նշել, որ գործոում մեղադրյալի դեմ ապացույցներ չկան:
Հետաքննությունը «Tbilisi Pride»-ի դեմ ցույցի ժամանակ ձերբակալվածներից մեկին մեղադրում է «TV Pirveli»-ի օպերատորի նկատմամբ լրագրողական գործունեության համար հետապնդման, անհանդուրժողականության և խտրականության այլ նշանների հիմքով խմբային բռնությանը մասնակցելու մեջ: Եվս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել քաղաքացիներից մեկի նկատմամբ անհանդուրժողականության, խոսքի և կարծիք հայտնելու համար հետապնդման և խմբակային բռնություններին մասնակցելու համար: