«TV Monitoring»-ում հայտարարում են, որ «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչը ֆիզիկական բռնության է ենթարկել իրենց լրագրողին
«TV Monitoring»-ում հայտարարում են, որ «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Գիա Կուրտանիձեն Քարելիի քաղաքապետարանի երկրորդ ընտրատեղամասի մոտ ֆիզիկական բռնության է ենթարկել լրագրողին:
Այդ մասին տեղեկություն է տարածում «TV Monitoring»-ը։
«Հարձակում «TV Monitoring»-ի նկարահանող խմբի վրա – «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Գիա Կուրտանիձեն հարձակվել է «TV Monitoring»-ի լրագրողի վրա և ֆիզիկական ոտնձգություն կատարել։ Միջադեպը տեղի է ունեցել Քարելիի մունիցիպալիտետի երկրորդ ընտրատեղամասի մոտ։ Ներքին գործերի նախարարություն – պահանջում ենք արձագանք», – ասացին «TV Monitoring»-ից։