Ծղալտուբոյում 17-ամյա դեռահասի սպանության մեջ մեղադրվող անձը ձերբակալվել է Թբիլիսիում
Ծղալտուբոյում 17-ամյա դեռահասի սպանության մեջ մեղադրվող անձը ձերբակալվել է Թբիլիսիում

Ներքին գործերի նախարարության Իմերեթիի, Ռաճա Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, թեժ հետքի վրա իրականացրած օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, կանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալել են 1999 թվականին ծնված քաղաքացու:

Ինչպես առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ից, հետաքննությունը հաստատել է, որ մեղադրյալը սույն թվականի դեկտեմբերի 2-ին, Ծղալտուբոյի շրջանի Օփշկվիաթ գյուղում վեճի ժամանակ մահացու վիրավորել է 17-ամյա դեռահասի:

Ցավոք վիրավորը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Իրավապահները հանցագործին ձերբակալել են Թբիլիսիում: Գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, ինչը պատժվում է 7-ից 15 տարով: