«Ծիսքվիլի» ռեստորանը հյուրընկալել է «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակից երկրների պատվիրակություններին
Մանկական Եվրատեսիլ մրցույթի մասնակից երկրների պատվիրակություններին հյուրընկալել է «Ծիսքվիլի» ռեստորանը:
Հյուրերը հնարավորություն են ունեցել համտեսել վրացական խոհանոցը: Անցկացվել են խինկալիի և չուրչխելայի պատրաստման վարպետաց դասեր:
Արտասահմանյան մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև ծանոթանալու վրացական բանահյուսությանը:
Նախքան Մանկական Եվրատեսիլի գլխավոր շոուի մեկնարկը, մասնակից երկրների պատվիրակությունների համար նախատեսված է ևս մի քանի միջոցառում:
Վրաստանը այս տարի առաջին անգամ է հյուրընկալում Մանկական Եվրատեսիլը: