ՏՐԱՍԵԿԱ-ի գլխավոր քարտուղար. Վրաստանը շատ կարևոր երկիր է, քանի որ գտնվում է Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում
Վրաստանը շատ կարևոր երկիր է, քանի որ գտնվում է Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում,- այս մասին հայտարարել է ՏՐԱՍԵԿԱ-ի (Եվրոպա-Կովկաս-Ասայի տրանսպորտային միջանցք) քարտուղարության գլխավոր քարտուղար Միրչա Չիոպրագան, որը Վրաստանում է «Թբիլիսիի մետաքսի ճանապարհի ֆորումի» շրջանակներում:
«Ֆորումը կարևոր է ՏՐԱՍԵԿԱ-ի, Չինաստանի և Եվրոպայի միջև փոխադարձ հաղորդակցության համար: Վրաստանը շատ կարևոր երկիր է, քանի որ Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում է: Այս ֆորումը կօգնի բիզնեսին, ապահովել ապրանքի պարզ տարանցիկ բիզնես վարելու և երկրի առաջընթացի գործում»,- հայտարարել է ՏՐԱՍԵԿԱ-ի քարտուղարության գլխավոր քարտուղարը:
Մետաքսի ճանապարհի ֆորումն այս տարի ունի աննախադեպ ներկայացուցչություն: Միջոցառմանը մասնակցում է մոտ 2000 պատվիրակ: Հյուրերի թվում են դրացի երկրների փոխվարչապետները և նախարարները, Եվրամիության և Չինաստանի, ինչպես նաև՝ միջազգային ֆինանսական ինտիտուտների և խոշոր բիզնես ընկերությունները:
Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումը երկօրյա է և կավարտվի հոկտեմբերի 23-ին: