Տրապիզոնում Ռուսաստանի հյուպատոսություն. Այս տարվա օգոստոսին Վրաստանը գրեթե ամեն օր մերժում է Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր
Տրապիզոնում Ռուսաստանի հյուպատոսություն. Այս տարվա օգոստոսին Վրաստանը գրեթե ամեն օր մերժում է Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր

Տրապիզոնում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը զգուշացնում է Ռուսաստանի քաղաքացիներին Թուրքիայից Վրաստան մուտք գործելու մասին։

Ինչպես նշվում է հրապարակված հայտարարության մեջ, վերջին շրջանում ավելացել են Թուրքիա-Վրաստան ճանապարհային «Սարփի» անցակետ ՌԴ քաղաքացիների մուտքը մերժելու դեպքերը։

«Վրացի սահմանապահների մերժումը սովորաբար չի արդարացվում, մերժման պատճառը չի բացատրվում։ Ռուսաստանի այն քաղաքացիների թվում, որոնց թույլ չեն տվել մուտք գործել Վրաստանի տարածք, կան Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի, ինչպես նաև Ղրիմի Հանրապետության, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների բնակիչներ են, ովքեր ունեն Ռուսաստանի քաղաքացիություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ռուսաստանի այլ շրջաններում բնակվող քաղաքացիները, ովքեր Թուրքիա են ժամանել մասնավոր մեքենայով, հաճախ ևս մերժում են ստանում։

«Այս տարվա օգոստոսին գլխավոր հյուպատոսությունը գրեթե ամեն օր մերժում է գրանցում Վրաստան մուտք գործելու համար»,- նշվում է հյուպատոսության հայտարարության մեջ։

Հյուպատոսությունը քաղաքացիներին հորդորում է հաշվի առնել այս հանգամանքը։