Նախատեսվում է փոխել տրանսպորտային միջոցի համարանիշի պահելու ձևը: Համապատասխան փոփոխությունները կնախաձեռնվեն Բյուրոյի վաղվա նիստում։
Օրինագծի նախաձեռնողներն են պատգամավորներ՝ Անրի Օխանաշվիլին, Դավիթ Մաթիկաշվիլին, Իրակլի Շատակիշվիլին, Ռատի Իոնաթամիշվիլին, Գուրամ Մաճարաշվիլին, Նինո Իոբաշվիլին, Գիորգի Ամիլախվարին, Ալեքսանդր Տաբատաձեն և Ալուդա Ղուդուշաուրին։
Նրանց խոսքով՝ գործող մոդելը նախատեսում է այսպես կոչված վճարովի համարանիշների ֆիզիկական պահում, որը պահանջում էր սպասարկման գործակալությանը տեղ հատկացնել , որը և որոշակի խոչընդոտներ էր առաջացնում օգտատիրոջ համար, քանի որ անձը կարող է պահված համար ստանալ միայն սպասարկման գործակալության կառուցվածքային հենց այն ստորաբաժանումում, որտեղ նա հանձնել էր ժամանակին իր համարանիշը:
Պատգամավորների խոսքով՝ համարանիշը փնտրելը ժամանակատար էր , բացի այդ համարանիշը կարող էր վնասվել :
Ըստ օրինագծի՝ թիվը հնարավոր կլինի պահպանել ոչ թե ֆիզիկապես, այլ վիրտուալ ։ Օրենսդիրներն առաջարկում են, որ այս փոփոխության արդյունքում սպառողը սպասարկող գործակալության ցանկացած կառուցվածքային ստորաբաժանումում կարճ ժամկետում կարող է վերականգնել իր մեքենայի համարանիշը։
Փոփոխություններով սպասարկող գործակալությունը 7 ամսվա փոխարեն տրանսպորտային միջոցի պետհամարանիշը կպահի մինչև մեկ տարի։
Ըստ օրինագծի՝ մեքենայի սպասարկման վճարը կազմում է 35 լարի, իսկ մոտոցիկլետի, , եռանիվների, մոպեդի, թեթև կվատրոցիկլի համար՝ 25 լարի: