Տրանսպորտի և քաղաքաշինության գործակալությունը հայտարարում է թափուր աշխատատեղեր մոնիտորինգի ծառայությունում աշխատանքի ընդունվել ցանկացողների համար
Թբիլիսիի տրանսպորտի և քաղաքաշինության գործակալությունը հայտարարել է մոնիտորինգի ծառայության առաջին, երկրորդ և երրորդ կարգի մասնագետների թափուր աշխատատեղերի համար աշխատանքի ընդունելու մասին,- այս մասին քաղաքապետարանի այսօրվա նիստում հայտարարեց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ ըստ կատեգորիաների՝ այս թափուր պաշտոնի համար պաշտոնական աշխատավարձը տատանվում է 1862-ից 3325 լարիի սահմաններում։
«Տրանսպորտի բարեփոխումը մեր քաղաքականության հիմնական ուղղություններից է, որը բաղկացած է բազմաթիվ բաղադրիչներից, եւ դրա իրականացումը կարեւոր մասն է։ Նրանք, ովքեր ցանկություն ունեն աշխատանքի տեղավորվելու եւ ցանկանում են դառնալ քաղաքապետարանի տրանսպորտային բարեփոխումների մասնակիցը, կարող են դիմել Թբիլիսիի տրանսպորտի եւ քաղաքաշինության գործակալություն։ Համապատասխան հարցազրույցն ու պրակտիկա անցնելուց հետո թեկնածուն հնարավորություն կունենա աշխատանքի ընդունվել մոնիտորինգի ծառայությունում»,- ասել է Կախա Կալաձեն։