Տրանսպորտի և քաղաքաշինության գործակալություն - Տեղեկատվությունը, որ առանց տոմսի ճանապարհորդելու համար քաղաքացիները տուգանվում են 50-ից 60 լարիով, կեղծ է և նպատակ ունի մոլորեցնել քաղաքացիներին
Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտի և քաղաքաշինության գործակալությունը հայտարարություն է տարածել.
Հայտարարության մեջ նշվում է, որ սոցցանցերում տարածված այն տեղեկությունը, թե իբր հասարակական տրանսպորտով առանց տոմսի երթեւեկելու համար քաղաքացիները տուգանվում են 50-ից 60 լարիով, սուտ է։
«Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտի և քաղաքաշինության գործակալությունը կտրականապես հայտարարում է, որ տարածված տեղեկատվությունը սուտ է և նպատակ ունի մոլորեցնել քաղաքացիներին։
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 130-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ առանց տոմսի ճանապարհորդելը, ինչպես նաև 10-ից 16 տարեկան երեխաներին հասարակական տրանսպորտով երթևեկելը, կտուգանվի 20 լարիի չափով։ Տուգանքի կամավոր վճարման համար սահմանված է 30 օր։
Նշված ժամկետը լրանալուց հետո գումարը չվճարելու դեպքում օրինախախտին կսահմանվի տույժ՝ տուգանքի կրկնապատիկի չափով, իսկ տույժի նշանակման օրվանից 30 օրվա ընթացքում, եթե տուգանվածը կրկին չի վճարել է նշանակված տուգանքը և տույժը, նրա նկատմամբ կիրառվելու է տուգանքի և տույժի վճարումն ապահովող միջոց՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կանոններին համապատասխան։
Այստեղ բացատրում ենք, որ տոմս չունեցող ուղեւորի տուգանքը օրենքով սահմանված հարկադիր միջոց է, և տուգանքներից ստացված գումարն ուղղվում է հասարակական տրանսպորտի պատշաճ գործունեությանը։
Տրանսպորտի և քաղաքաշինության գործակալությունը կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ չճշտված և կեղծ տեղեկություններ տարածելուց և անհրաժեշտության դեպքում զանգահարել գործակալության թեժ գծին՝ 13 98»,- ասվում է Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտի և քաղաքաշինության գործակալության հաղորդագրությունում։