Տրանսպորտային միջոցի երեք ամսից ավել ճանապարհին տողելու համար սահմանվում է տուգանք
Տրանսպորտային միջոցի երեք ամսից ավել ճանապարհին տողելու համար սահմանվում է տուգանք:
Համապատասխան փոփոխությունները մտցվում են «վարչական իրավախախտումների օրենսգրքում», որի նախաձեռնողներն են պատգամավորներ՝ Զազա Գաբունիան, Մերաբ Քվարաիան, Կոբա Լուրսմանաշվիլին և Գոգա Գուլորդավան:
Օրինագծով սահմանվում է, որ տրանսպորտային միջոցի ավելի քան երեք ամիս ճանապարհի վրա թողելը տուգանվելու է 50 լարիով:
Փոփոխություններով սահմանվում է, որ տրանսպորտային միջոցը համարվում է լքված, եթե այն չունի շարժիչ, անվադողեր կամ անվտանգ տեղաշարժման համար անհրաժեշտ այլ մասեր:
«Վրաստանի տարածքում անսարքի վիճակում տրանսպորտային միջոցների լքումը դարձել է հաճախակի: Օրենսդրությամբ չի նախատեսվում այդ խնդրի կարգավորումը: Օրինագծի ընդունումը կապված է համապատասխան պատժամիջոցների կիրառման հետ, որոնք կվերացնեն օրենսդրական թերությունները», – ասված է նախագծում: